Ռուսական ինքնաթիռները խախտել են Ֆինլանդիայի օդային սահմանը

Ֆինլանդիայի ՊՆ-ի մամուլի ծառայությունը հայտնում է, որ երկրի ռազմաօդային ուժերի կործանիչները հունիսի 11-ին տագնապի ազդանշանով օդ են բարձրացել։

Պատճառը, ըստ հաղորդագրության, ռուսական ռազմական ինքնաթիռների՝ Ֆինլանդիայի օդային սահմանը խախտելն էր:

Հայտարարության մեջ ասվում է. «Կասկածներ կան, որ հունիսի 11-ի առավոտյան Ֆիննական ծոցի շրջանում ռուսական ռազմական 2 ինքնաթիռներ անօրինական խախտել են Ֆինլանդիայի օդային սահմանը»։

Ֆինլանդիայի սահմանապահ ծառայությանը հանձնարարված է անմիջապես պարզաբանել միջադեպի մանրամասները և զեկուցել արդյունքների մասին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *