Ամերիկյան բանակը ձեռք կբերի 117 «Չինուք-CH-47F» ուղղաթիռներ

ԱՄՆ-ի զինված ուժերը Boeing կորպորացիայից կգնեն «Չինուք-CH-47F» (Boeing CH-47F Chinook) տեսակի ռազմական ուղևորափոխադրող ուղղաթիռներ։

Ըստ Reuters-ի՝ ամերիկյան բանակը 117  ուղղաթիռ է պատվիրել Boeing-ին, իսկ գործարքի արժեքը կազմել է շուրջ 4 միլիարդ ամերիկյան դոլար։

chinook

Պայմանագիրը հնարավորություն է տալիս «Չինուքների» թիվը հետագայում հասցնել մինչև 215 միավորի։ Ընդ որում, դրանց մի մասն ամերիկյան բանակը կարող է վաճառվել ԱՄՆ-ի սահմաններից դուրս։

Ներկայում աշխարհում տարբեր պետությունների սպառազինության մեջ է գտնվում է CH-47 տեսակի 807 ուղղաթիռ, որից 528 միավորը բաժին է հասնում ԱՄՆ-ին։

«Չինուք» սերիայի առաջին ուղղաթիռները սկսել են թռիչքներ կատարել 60-ականների սկզբին։ Հետագա տարիներին «Չինուքը» ենթարկվել է մշտական կատարելագործումների և մոդեռնիզացիայի։

«Չինուք-CH-47F» ծանր ուղղաթիռը ներկայացվել է 2006 թվականին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *