Այսօր՝ մարտի 31-ին, Թուրքիայի Գիրեսուն քաղաքում կայացել է Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների 6-րդ համատեղ հանդիպումը:
Milli Savunma Bakanımız Nurettin Canikli, Azerbaycan Savunma Bakanı Zakir Hasanov ve Gürcistan Savunma Bakanı Levaın Izorıa ile “6. Türkiye, Azerbaycan ve Gürcistan Savunma Bakanları Toplantısı"nda bir araya geldi. pic.twitter.com/3rVIHui0Rq
— Savunma Bakanlığı (@tcsavunma) March 31, 2018
Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարություններն առայժմ հանդիպումից մանրամասներ չեն հայտնել: Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում նշվում է, որ Նուրեթթին Ջանիքլին, Զաքիր Հասանովը և Լևան Իզորիան քննարկել են երեք երկրների միջև ռազմական համագործակցության հեռանկարները, աշխարհում և տարածաշրջանում ընթացող գործընթացները, տարածաշրջանում խաղաղության, կայունության ապահովումը, այլ հարցեր:
Թուրքական պետական «Անադոլու» գործակալությունն էլ իր հերթին ավելի վաղ հայտնել էր, որ հանդիպման արդյունքում սպասվում է պաշտպանական բնագավառում համագործակցության փոխըմբռնման հուշագրի ստորագրում:
Մինչև եռակողմ հանդիպումը Թուրքիայի պաշտպանության նախարարն առանձին ընդունել էր Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարներին: Ադրբեջանի ՊՆ ղեկավարը հանդիպումից մի քանի օր առաջ էր մեկնել Թուրքիա: Զաքիր Հասանովը նաև հանդիպել էր Թուրքիայի նախագահին, այցելել ռազմական ակադեմիա, ինչպես նաև անօդաչուներ արտադրող «Բայքար» ընկերություն, նկարվել «Բայրաքթար» հարվածային անօդաչուի կողքին:
Չորորդ նկարում հետևի պլանում «Բայրաքթար» ԱԹՍ-ն է, իսկ անօդաչուի դիմաց՝ Զաքիր Հասանովը և «Բայքար» ընկերության սեփաանատեր, Թուրքիայի նախագահ Էրդողանի դստեր ամուսին Սելչուկ Բայրաքթարը:
Azerbaycan Savunma Bakanı Sayın Zakir Hasanov’a Ar-Ge ve Üretim tesislerimizi ziyaretlerinden dolayı teşekkür ederiz. pic.twitter.com/bv4v7PyrqF
— Baykar (@BaykarMakina) March 30, 2018