Ամերիկա-ավստրալական Տնտեսագիտության և խաղաղության ինստիտուտը հրապարակել է Խաղաղասիրության համաշխարհային ինդեքս 2013-ը (Global Peace Index-GPI)։
Այս տարի 162 երկրների շարքում ամենախաղաղասեր երկիր է ճանաչվել Իսլանդիան։ GPI-2013-ում Իսլանդիային հաջորդում են Դանիան, Նոր Զելանդիան, Ավստրիան ու Շվեյցարիան։
Մեր տարածաշրջանում ամենախաղաղասեր երկիրը, ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի, Հայաստանն է, որը 98-րդ տեղում է։ Հայաստանի հարևան երկրներից Ադրբեջանը 126-րդն է, Թուրքիան՝ 134-րդը, Իրանը՝ 137-րդը։ Հարավային Կովկասի ամենաքիչ խաղաղասեր երկիրը այս տարի նույնպես Վրաստանն է. նա 139-րդ տեղում է։ GPI-2012-ում այս երկրները զբաղեցրել էին հետևյալ հորիզոնականները՝ Հայաստան՝ 115-րդ, Իրան՝ 128-րդ, Թուրքիա՝ 130-րդ, Ադրբեջան՝ 132-րդ, Վրաստան՝ 141-րդ։
2013թ․ ինդեքսում ԱՄՆ-ը 100-րդն է (անցյալ տարի Միացյալ Նահանգները 88-րդն էր), Ռուսաստանը՝ 155-րդը (անցյալ տարվա վարկանիշում եղել է 152-րդը)։
Ամենաքիչ խաղաղասեր երկիրն այս տարի Աֆղանստանն է։ Նրան նախորդում են Սոմալին, Սիրիան, Իրաքը, Սուդանը։