ArmHiTec-2018. Ռադիոֆիզիկայի ինստիտուտը ներկայացրել է «Դոպլեր» ռադարը

ՀՀ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտը ներկայացրել է հայկական զինված ուժերում օգտագործվող «Դոպլեր» ռադարը, որի միջոցով հնարավոր է սահմանի վրա գրանցել մարդկանց շարժը մինչև 3 կմ հեռավորության վրա, իսկ տեխնիկայի շարժը՝ մինչև 5 կմ:

«Դոպլեր» ռադարը

Հարցին, թե ռադարը կարող է արդյոք տարբերակել կենդանին մարդուց, ընկերության գիտաշխատող Գուրգեն Արաբաջյանը հայտնեց, որ դա կախված է ծրագրային ապահովումից, որովհետև այն ազդանշանը ընդունում է, ապա դրանք մշակվում են ծրագրի կողմից:

Գիտաշխատողը ներկայացրեց նաև ինֆակարմիր ընդունիչների համակարգը, որը հնարավորություն են տալիս փոքր տարածքների վերահսկումը մինչև 100 մետր հեռավորության:

ինֆրակարմիր ընդունիչների համակարգ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *