Զաքիր Հասանովը հանդիպել է Թուրքիայի նախագահին և պաշտպանության նախարարին

Մարտի 29-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլիին:Այս մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարության կայքը:

Զաքիր Հասանովը և Նուրեթթին Ջանիքլին հանդիպման ընթացքում քննարկել են Թուրքիայի և Ադրբեջանի ռազմական, ռազմատեխնիկական և ռազմական կրթության, ռազմական բժշկության ոլորտում համագործակցության խարոցման և այլ հարցեր: Հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքը:

Մարտի 28-ին Հասանովը հանդիպել է նաև Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարին և պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության քարտուղար Իսմայիլ Դեմիրին:

Հիշեցնենք, որ մարտի 31-ին Թուրքիայի Գիրեսուն քաղաքում անցկացվելու է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարների եռակողմ հերթական հանդիպումը:

Եռակողմի ֆորմատով հանդիպումները պարբերական բնույթ են կրում: Բացի պաշտպանության նախարարներից պարբերաբար եռակողմ հանդիպումներ են լինում այս երկրների ԶՈւ ԳՇ պետերի, արտգործնախարարների մակարդակով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *