Օրվա ամփոփում. «Հայաստանը խախտում է պայմանագիրը». Սաքունց: Սիրիան լրջորեն պաշտպանվում է

Այսօր մեկնարկեց բժշկական կազմի սպաների զորակոչը: ՀՀ ՊՆ տվյալների համաձայն՝ նոյեմբերին  Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է 1150 անգամ: «Հայաստանը խախտում է «սպառազինությունների մասին» պայմանագիրը». Բրյուսելում հայտարարել է Արթուր Սաքունցը: Թուրքիան դիտարկում է Սիրիայի հետ սահմանում բուֆերային գոտու ստեղծման հնարավորությունը: Սիրիան էլ այդ ընթացքում Ռուսաստանից ստացել է «Բաստիոն» ափային համալիրներ՝ «Յախոնտ» հականավային թևավոր հրթիռներով:

Բրյուսելում կայացած ՆԱՏՕ–ի սեմինար-հանդիպմանը, Հելսինկյան Ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հայտարարել է, թե Հայաստանը խախտում է «Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի (ԵՍԶՈՒՊ) դրույթները»:

Տարածաշրջանային լուրերից: Թուրքիան դիտարկում է` Սիրիայի հետ սահմանին բուֆերային գոտու ստեղծման հնարավորությունը և այդ հարցում կգործի Արաբական պետությունների լիգայի հետ համատեղ: Հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առինչը:

Մինչ այդ Սիրիան Ռուսաստանից ստացել է «Բաստիոն» ափային համալիրներ՝ «Յախոնտ» հականավային թևավոր հրթիռներով. այդ սպառազինությունը հնարավորություն կտա պաշտպանել Սիրիայի ամբողջ ափամերձ տարածքը ծովից հարձակման դեպքում: Ի դեպ. ուշագրավ է նաև այն փաստը, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պաշտոնանկ է արել պաշտպանության նախարար, գեներալ Ալի Հաբիբ Մահմուդին և այդ պաշտոնում նշանակել գլխավոր շտաբի պետ, գեներալ Դաուդ Ռաջիհին, ով ուղղափառ քրիստոնյա է:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *