ArmHiTeC. ներկայացվել է հայկական արտադրության մահապարտ ԱԹՍ

PRO MAQ  ընկերությունը ArmHiTec-2018 ցուցահանդեսի ժամանակ ներկայացրել է սեփական մշակման մահապարտ «Հրեշ» (HREESH) անօդուչա թռչող սարքը։ Սարքի մասին Ռազմինֆոյին պատմեց  PRO MAQ -ի ինժեներ Սարգիս Հայրապետյանը։

Անօդաչուն աշխատում է էլեկտրական իմպելլեր շարժիչով։ Հարձակողական ԱԹՍ է, մահապարտ։ Նախատեսված է հակառակորդի թիրախները խոցելու համար։

Այժմ սարքը փորձարկումների փուլում է, բայց ոչ դրա մարտական գլխիկը։

«ԶՈւ շարքեր դեռևս չի համալրել, սակայն հեռանկարնե ունի։ Բոլոր կոնցեպտենրը հասցվելու են ավարտին, որոշները արդեն լիարժեք պատրաստ են ներդրմանը զորքերում, որոշներն էլ դեռ փորձարարական փուլում են։

Մեխանիկական բոլոր մասերը ամբողջությամբ տեղական արտադրության են, ինչպես նաև էլեկտրոնային ղեկավարևման համար կրիտիկական կարևոր բոլորը հանգույցները։ Արտադրվել, նախագծվել են Հայաստանում, բավական բարդ ալգորիթմներ են ներդրվել իրենց աշխատանքի մեջ։ Սարքերը համարվում են տարբեր ազդեցություններից  գերպաշտպանված համակարգեր ։

«Ունի պնեվմատիկ արձակում, սեփական արձակման համակարգ ունի, դուրս է գալիս համակարգից, բավականին բարդ մեխանիզմ է»,—պատմում է Սարգիս Հայրապետյանը։

Առաջադրանքի չեղարկման պարագայում անօդաչուն ունի հետ վերադառնալու հնարավորություն։

«Հեռավորության և այլ տվյալների մասին դեռ մի քիչ վաղ է տեղեկացնել, լիարժեք փորձարկումներից հետո, բայց  իրանք միջին հեռահարության ՝ մինչև 40-50 կմ են։ Մարտագլխիկի կարողությունը պետք է լինի բավական զրահատեխնիկա խոցելու համար»,—նշում է ընկերության ներկայացուցիչը։

Ընկերության և այլ ընկերությունների մյուս անօդաչու սարքերին կանդրադառնանք ավելի ուշ։

One response to “ArmHiTeC. ներկայացվել է հայկական արտադրության մահապարտ ԱԹՍ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *