Արցախն ականազերծող կազմակերպության սակրավորներ են զոհվել․ կան վիրավորներ

Այսօր՝ մարտի 29-ի առավոտյան, Արցախում ականազերծման աշխատանքների ժամանակ The Halo Trust կազմակերպության մեքենաներից մեկի պայթյունի հետևանքով զոհվել է 3 մարդ, վիրավորվել է 2-ը։ Այս մասին մեզ հետ զրույցում հաստատեց Արցախի ԱԻ ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն, փոխգնդապետ  Արմեն Նարիմանյանը։

Փոխգնդապետի խոսքով՝ սա առաջին դեպքն է, որ Հելո Թրաստի սակրավորները զոհվում են ականազերծման աշխատանքներ անելիս, մինչ այս վիրավորներ եղել են։ Վիրավորներից մեկը բավարար վիճակում է:

Պաշտոնական ինֆորմացիա դեռ չի տարածել ականազերծող ընկերությունը։

Մանրամասները ճշտվում են, կներկայացնենք ավելի ուշ։

Կազմակերպությունն Արցախում ականազերծման աշխատանքներ է իրականացնում 2000 թվականից: Իր աշխատանքի ամբողջ ընթացքում կազմակերպությունը վնասազերծել է ավելի քան 23 հազար ական և չպայթած զինամթերք:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *