ՌԴ ԶՈւ-ն վարժանքների ընթացքում վնասազերծել է պայմանական ահաբեկիչներին

Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի 58-րդ համազորային բանակի հետախուզական ստորաբաժանումները Հյուսիսային Օսիայում անցկացվող վարժանքների ընթացքում մշակել են պայմանական անօրինական զինված խմբավորումներին հայտնաբերելու և ոչնչացնելու գործողություններ։ Այս մասին մարտի 28-ին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը։

ՌԴ ԶՈՒ ՀՌՇ հետախույզների վարժանքներ Հս. Օսիայում (արխիվ)

ՌԴ ԶՈՒ ՀՌՇ հետախույզների վարժանքներ Հս. Օսիայում (արխիվ)

Վարժանքների ընթացքում հետախույզները լեռնաանտառային բարձր տեղանքում պայմանական հակառակորդի ճամբարը հայտնաբերելուց հետո օբյեկտի կոորդինատները փոխանցել են հրամանատարական կետ։ Այնուհետև զինծառայողները շրջափակել են ճամբարը և ոչնչացրել զինյալներին։

Վարժանքներին զինծառայողները յուրացրել են հակառակորդի թիկունքում հետախուզություն վարելու հմտություններ։

Մարտականին մոտ պայմաններ ստեղծելու համար կիրառվել են իմիտացիոն պայթուցիկներ, ազդանշանային հրթիռներ, ոչ մարտական փամփուշտներ։

Վարժանքներին ներգրավվել է շուրջ 100 զինծառայող։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *