Դավիթ Տոնոյանը Կատարում քննարկում է քաղպաշտպանության խնդիրներ

ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը Կատարի մայրաքաղաք Դոհայում մասնակցում է մարտի 27-28-ն անցկացվող Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության Գլխավոր Ասամբլեայի 23-րդ նստաշրջանին:Հայտնում է ԱԻՆ կայքը:

Այցի շրջանակներում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը մի շարք հանդիպումներ է ունեցել իր օտարերկրյա գործընկերների հետ:

Դոհայում նախարար Տոնոյանը հանդիպել է Կատարի վարչապետ և ներքին գործերի նախարար Ն.Գ. Շեյխ Աբդուլահ բին Նասեր բին Խալիֆա Ալ Թանիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՔՊ ոլորտում հնարավոր երկկողմ համագործակցության ուղիներն ու հնարավորությունները:

Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Վլադիմիր Կուվշինովի հետ հանդիպման ընթացքում ՀՀ ԱԻ նախարար Տոնոյանն ընդգծել է քաղաքացիական պաշտպանության համակարգի զարգացման կարևորությունը, ներկայացրել մեր երկրում այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները և դիտարկել ՔՊ միջազգային կազմակերպության հետ փոխգործակցության հեռանկարները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *