Ես եմ, իմ տեխնիկան, գիտեմ, տիրապետում եմ, կարող եմ. լեյտենանտ Նունե

Նունեն է: Լեյտենանտը իգական սեռի առաջին ներկայացուցիչն է հայկական բանակում, ով մարտական կրակ է վարել «Շտուրմ-Ս» հակատանկային համալիրից և խոցել թիրախը: 

Իր մասին առաջին անգամ իմացել ենք մեր հակատանկային զորամասի զորավարժությունից: Այսօր էլ Նունեն իր հակատանկային հրթիռային համակարգով Երևան է եկել:

Զարմանում է, երբ իրեն անունով եմ դիմում: Ժպտում է, երբ ասում եմ՝ հայտնի եք այս կողմերում:

Երևանից է, ավարտել է երկու բուհ. քաղաքացիականը՝ Պոլիտեխնիկի ֆինանսների բաժինը, մագիստրատուրան՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը, որտեղ 1 տարի անցել է սպայական դաընթացներ, ավարտվելուց հետո նշանակվել է «Շտուրմ» համակարգերի դիվիզիոնի դասակի հրամանատար: Պայմանագրային զինծառայող է:

Հազմազդգեստը սիրելով ընդունվեցի Վազգեն Սարգսյան…ուզում էի դուրս գալ, բայց չէ, ավարտելուց հետո զգացի, որ կարող եմ

«Չեմ իմացել՝ ինչ է զինվորական  գործը, ինչ ենք անելու էնտեղ, որպես սպա ես ինչ պիտի անեմ, նույնիսկ չգիտեի, թե որտեղ են ավարտում սպա դառնալու համար: Ուղղակի սիրել եմ համազգեստը, էդ հազմազդգեստը սիրելով ընդունվեցի Վազգեն Սարգսյան ու արդեն աստիճանաբար զգացի, թե ինչքան պատասխանատու և դժվար գործ է: Ընթացքում եղավ, ուզում էի դուրս գալ, բայց չէ, ավարտելուց հետո զգացի՝ կարող եմ»:

Սովորում ենք զուտ մասնագիտապես, բայց հմտանում ենք զորքերում

«Համալսարանում, հա, էլի սովորեցնում են, բայց մինչև չես գնում զորքեր…մենք գիտեինք, պատկերացում ունեինք, բայց մինչև չես գնում, ինքդ չես մտնում զորքերի մեջ… Սովորում ենք զուտ մասնագիտապես, բայց հմտանում ենք զորքերում»:

Դասակի հրամանատար, լեյտենանտ Նունե Ասատրյանը

Դասակի հրամանատար, լեյտենանտ Նունե Ասատրյանը

ինձ ընդունեցին ավելի լավ, քան ես էի պատկարացնում

«Զինվորական կնոջ համար բարդ է, նախ առաջինը մեզ մոտ՝ Հայաստանում, բարդ է նրանով, որ մեր մենթալիտետի  մեջ չկա աղջկան զորքերում տեսնելը, նամանավանդ երբ աղջիկը հրամանատար է: Էդ է առաջին դժվարությունը ու էլի շատ կան դժվարություններ… ծանր տեխնիկա, ճամբարային հավաքներ… բայց հիմա գնալով զարգանում ենք: Պատկերացնում էի, որ չեն ընդունի, բայց հակառակի նման ինձ ընդունեցին ավելի լավ, քան իմ մտածածն էր»:

Հրամանատարը ինչ-որ բան ասեց, պիտի՝ լսում եմ ու կատարեմ. Ինձ էլ են հեշտ ենթարկվել

«Չես կարող այստեղ ենթարկվող չլինել: Իմ հրամանատարն է, կոչումով ինձնից բարձր, ինչ-որ բան ասեց, պիտի՝ լսում եմ ու կատարեմ: Ինձ հեշտ են ենթարկվել:

Աղջիկ հրամանատարներին ժամկետային զինծառայողները ավելի դժվար են ադապտացվում»:

Կինը էս համազգեստում չի կարող լինել, ընթացքում զգացի՝ բացառություններ կան

«Համատեղելի՞ են կինն ու բանակը… Բացառություններ կան., որ ես գնացի,  սկզբից ասում էի չէ, չի կարող կինը լինի էս համազգեստի մեջ, գուցե լինի ոչ թե զորքերում, այլ շտաբային շարային գործերում: Ընթացքում զգացի, որ բացառություններ կան: Հիմնականում ֆիզիկապես են թույլ, շատ դեպքերում էդ է խանգարում»:

Եթե ոչ Շտուրմ, ապա ֆագոտ

Եթե ոչ «Շտուրմ»՝ «Ֆագոտ»: Հրետանային բոլոր զինատեսակներն էլ սիրում եմ, «Ֆագոտին» էլ եմ տիրապետում, հակատանկային է, լավն են բոլոր զինատեսակներն էլ:

Նունեն ու «Շտուրմը»

Ռակետը օդում էր, ես դեռ վախենում էի

«Կին էի, դրա համար չէր հատուկ ընտրված, որ ես եմ կրակելու զորավարժությանը: Մեզ ասել էին, որ ունենք մեկ խնդիր՝ մարտական կրակ պիտի վարվի: Զուտ էդ ընթացքում մի տարի ես համարյա համակարգում էի՝ «Շտուրմի» դասակում, իմ ցուցաբերած արդյունքների շնորհիվ ընտրվեցի: Նույնիսկ հարցրին, թե չես վախենում, կարող ես: Ասեցի՝ չէ, կարող եմ»:

–Վախ կար՞:

Աչքերը կլորացնում է և խանդավառված ձայնով պատասխանում.

–Հա, մինչև վերջի պահը, ռակետը արդեն օդում էր, ես էլի վախենում էի, ուժերս մի կերպ եմ հավաքել վերջին պահին, վախն անընդհատ եղել է, մտածմունքներ էլ,  վախով սպասում էի, թե երբ պիտի մարտկոցիս հրամանատարը տա կրակի հրամանը:

Զինված ուժերի պատմության մեջ առաջին անգամ իգական սեռի ներկայացուցիչը մարտական կրակ է իրականացրել «Շտուրմ Ս» հակատանկային համալիրից

Զինված ուժերի պատմության մեջ առաջին անգամ իգական սեռի ներկայացուցիչը մարտական կրակ է վարել «Շտուրմ Ս» հակատանկային համալիրից

Խորհուրդ աղջիկներին՝  կամ ուզում եմ զորքեր կամ չեմ ուզում, կամ ու կաց պետք չի

«Ա՜, գիտեք՝ ի՞նչ կասեմ, իմ փորձից եմ ասում, եթե կամուկացով ես, չգիտեմ.. պիտի կամուկացի չլինես: Կամ ուզում ես կամ չես ուզում: Եթե սկզբից կամուկացով եղավ, հետո էլ է էդ ձև լինելու, դու անընդհատ նեղվում ես, քաշվում ես: Կամ ուզում եմ զորքեր կամ չեմ ուզում»:

Պայմանագրի լրանալուց հետո կարող է շարունԱկեմ իմ քաղաքացիական մասնագիտությունը

«Պայմանագրիս լրանալուց հետո մտածում եմ կարելի է դուրս գալ, շարունակել իմ քաղաքացիական գործը, մասնագիտությունը: Մոտ երկու տարի դեռ ծառայելու ունեմ: Իմ պայմանագիրը երեք տարով է, էս տարի օգոստոսին կլրանա երկու տարին»:

չգիտես՝ ինչի մի օր մտածեցի ու հետաքրքրվեցի՝ ոնց սպա դառնալ. շատ պատահական

«Ընտանիքում բոլորը դեմ էին, ես գիտեի՝ ում հարցնեմ: Եկա տուն… գիտեք՝ ինձ մոտ էլ է պատահական, ես չեմ ուզել մինչև էդ, չգիտես ինչի մի օր մտածեցի ու  զանգեցի  հարցնելու հետաքրքրվելու, թե հնարավորություն կա՞:

Տանը միայն հայրիկս էր կողմ, ասեցի ուզում եմ. ուզում ես գնա, ընդունվիր, գնա, փորձիր, կընդունվես՝ գնա, չէ՝ չէ»:

—Իսկ չե՞ք փոշմանում:

–Չէ:

Հասարակությունը ընթացքում ադապտացվեց համազգեստիս

«Հասարակությունը սկզբից դրական չէր ընդունում՝ աղջիկը գնա Վազգեն Սարգսյան: Երբ տնից դուրս էի գալիս համազգեստով, լավ չէր ռեակցիան: Բայց ընթացքում երևի տեսան, ադապտացվեցին ու հասարակությունն էլ ընդունեց»:

Լեյտենանտ Նունե Ասատրյանը

Լեյտենանտ Նունե Ասատրյանը

Բանակը սովորեցնում ինքնուրույն որոշում կայացնել

«Տղամարդկանց պես բանակում դու ինքնուրույն ես դառնում ու մենակ որոշում կայացնում ու դրա պատասխանատվությունը կրում: Նույնն է՝ պահ է գալիս, որ  պիտի հասկանաս՝ դու ես քո որոշումը կայացնում ամեն հարցում»:

ես եմ, իմ տեխնիկան, գիտեմ, տիրապետում եմ, կարող եմ

«Եթե անկեղծ ասեմ՝ պահ է գալիս, որ պատրաստ եմ, որ լսում եմ խառն է: Անընդհատ գալիս են, կարող է միամիտ հանեն զորամասը, տեղափոխեն: Մեկ է, որ պատրաստ եմ, ասում եմ՝ ես եմ, իմ տեխնիկան, գիտեմ, տիրապետում եմ, կարող եմ: Հետո գալիս է պահ, որ մտածում եմ, չէ, ինձ չեմ պատկերացնում: Ճիշտ է, միշտ պահ է գալիս… չէ, չգիտեմ, երևի հետ կկանգնեմ… [կարճ դադար. հեղ.] բայց, չէ, ինձ թվում է՝  հետ չեմ կանգնի»:

Ընկերներ. ընտանիք, զենք

–Ընկերներ ունե՞ք:

–Աղջի՞կ:

–Պարտադիր չէ:

Գլխով է անում:

«Զենքը սիրում եմ, սկզբից չգիտեի, չէի հասկանում ինչ է, բայց չէ, սիրում եմ, իրա խոցավարումն [Նունեի բառն է. հեղ.] է ավելի լավը, նշանառումը…:

Ընտանիք  կազմելու մասին դեռ չեմ մտածել, գուցե ցանկանամ մի 2 տարուց»:

մնում է ինձ հասկանան

—Եթե ինձ ընդունեն էս համակարգով, էս համազգեստով… ինձ չի թվում , որ կխանգարի էս գործը ընտանիքի կազմակերպանը, մնում է ինձ հասկանան»:

—Իսկ կհասկանա՞ն:

–Եթե…ինձ թվում է կհասկանան… եթե, եթե, եթե արանքում եղավ սեր սիրահարվածություն, կհասկանան:

Անփորձանք ծառայեն ու վերադառնան՝ իմանալով  ինչի համար են գնացել, ինչ են անում

«Շատ խոսակցություններ են գալիս բանակ, մեկ բողոքում են՝ մայրերը չեն ուզում իրանց երեխաները ծառայեն, շատ բաներ են ասում, բայց չէ, մեր բանակը իրոք տարածաշրջանի լավագույն բանակն է, բարի ծառայություն եմ մաղթում բոլոր զինծառայողներին, գնան անփորձանք ծառայեն ու վերադառնան իրանց տները ու իմանան ինչի համար են գնացել, ինչ են անում»:

Առաջին 10 օրը զորքերում ոնց որ ուրիշ աշխարհում լինեի, պատրաստվում էի հետ կանգնել

«Առաջին 10 օրը զորքերում ոնց որ լրիվ ուրիշ աշխարհ ընկած լինեի, չէի հասկանում, առավոտ արթնանում եմ նույն առօրյայով, համազգեստով, չէի պատկերացնում, արդեն հետ էի կանգնում, մի օր էլ մնամ, էսօր էլ տեսնեմ ոնց կանցկացնոմ ու կարելի է, չէ չեմ կարող, իմ տեղը չի: Բայց չէ, անցավ 10 և ևս 10 օր…»

Կինը բանակում զսպող օղակ է, ամենակարևորն էդ է

«Կինը կփոխի, կարող է, դիմացիները կարող են քեզ որպես քույր ընդունել, ընկերուհի, օգնող և զսպող օղակ է: Ինձ թվում է երևի ամենակարևորը էն է, որ զսպող օղակ է: իրանք դե տաքարյուն են, միշտ ինչ-որ բանից բորբոքվում են, բայց որ նայում են կողքդ կանգնած է կին, մեղմանում են»:

Լուսանկարը՝ «Հայ Զինվորի»

Լուսանկարը՝ «Հայ Զինվորի»

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *