Հայաստանը ինքնագնաց հրետանի մտադիր է գնել արտերկրից. Դավիթ Փախչանյան

Հրետանային ինքնագնաց համակարգեր Հայաստանը չի մշակի: Այս մասին հայտնեց Դավիթ Փախչանյանը՝ պատասխանելով Ռազմինֆոյի հարցին, թե արդյոք հայկական ռազմարդյունաբերական համակարգում չեն դիտարվում առկա քարշակային հրետանին ավելի մոբիլ դարձնելու տարբերակներ: Հայաստանը համակարգեր կգնի արտերկրից: 

«Մենք չենք նախատեսում դա անել Հայաստանում, որովհետև բավականին լուրջ կարողություններ է նախատեսում մեքենաշինության ոլորտում: Նման օրինակ համակարգերը մտադիր ենք ձեռք բերել արտերկրից»,— նշեց ՀՀ ՊՆ ռազմական արդյունաբերության պետական կոմիտեի նախագահը:

Ժամանակին Հայաստանն ունեցել է  ինքնագնաց հրետանային կայանք, որը ստեղծվել է Հայաստանում՝ զրահապատ քարշակի վրա արդիականացված  զենիթային հրանոթի տեղադրմամբ: Նախագիծը զարգացում չի ունեցել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *