Այսօր՝ մարտի 27-ին, թուրքական աղբյուրները հայտնում են, թե Ռուսաստանի հետ ձեռք բերված համաձայնությամբ ռուսական զորքերը դուրս են եկել Սիրիայի քրդերի վրահսկած Թել Ռիֆաթ քաղաքից: Թուրքական զինուժը քրդերից կարողացել է գրավել նաև Թել Ռիֆաթը և Մենաղ ավիաբազան՝ գրեթե ամբողջությամբ վերցնելով Աֆրինի շրջանը:
Russian police officers handed over Tal Rifat to Turkish army and FSA.
Rus polis birlikleri Tel Rıfat'ı TSK'ya bıraktı. pic.twitter.com/s4AKUHoCHy
— Chryses07 (@ehlisam_) March 27, 2018
Երկու օր առաջ՝ մարտի 25-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը հայտարարել էր, ո ր Թել Ռիֆաթը ևս կգրավեն:
Թել Ռիֆաթը և Մենաղ ավիաբազան Աֆրինում քրդերի վերջին խոշոր հենակետերն էին: Եթե թուրքական կողմը իրոք գրավել է այդ հատվածները, ապա աֆրինում քրդերի վերահսկողության տակ գրեթե շրջան չի մնացել, մնացած գյուղերը գրավելն էլ շատ ջանքեր չի խլի:
Հավելենք, որ թուրքական ոկղմը, ինչպես և հայտարարել էր Էրդողանը, արդեն իսկ սկսել է Աֆրինում իր «հսկողության» տակ վերցնել դպրոցները: Թուրքական հեռուստաալիքների տարածած տեսանյութում երևում է, թե թուրք զինծառայողների ուղեկցությամբ և Թուրքիայի դրոշներով ինչպես են դպրոց գնում Աֆրինի երեխաները: