Թուրքիայում PKK-ի հետ բախումներում սպանվել է 1 թուրք զինծառայող

Մարտի 27-ին Թուրքիայի հարավային Հաթայ նահանգում «Քրդստանի աշխատավորական կուսակցության»՝ PKK-ի հետ բախումներում սպանվել է 1 թուրք զինծառայող:Այս մասին հայտնում է թուրքական CNN Türk հեռուստաընկերության կայքը:

Թուքրիայի ուժայինները օդուժի աջակցությամբ քրդական կառույցի դեմ գործողություններ են իրականացնում Ամանոսի լեռներում: Ըստ թուրքական կողմի՝ գործողությունների ընթացքում «շարքից հանվել է» 11 քուրդ զինյալ:

Թուրք զինծառայողները Հաթայ նահանգում. (արխիվ)

Թուրք զինծառայողները Հաթայ նահանգում. (արխիվ)

Թուրքիայի տարածքում քուրդ զինյալների հետ բախումները վերսկսել են դեռևս 2015-ի ամռանից: Դրանք պարբերաբար դադարում են, պարբերաբար կրկին ինտենսիվանում են: PKK-ի զինյալների դեմ գործողություններում ներգրավված են թուրքական բանակի, ժանդարմերիայի, ոստիկանության ստորաբաժանումները:

Բացի Թուրքիայի տարածքից, Թուրքիայի օդուժը պարբերաբար հարվածում է Իրաքի հյուսիսում PKK-ի դիրքերին: Թուրք ուժայինները ներկայում նաև Աֆրինում գործողություններ են իրականացնում Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների»՝ YPG-ի դեմ, որին համարում են PKK-ի «սիրիական ճյուղավորում»:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *