Մարտի 26-ին Սիրիայի Աֆրին շրջանում Թուրքիայի զինուժի գործողությունների ընթացքում ինքնաշեն պայթուցիկ սարք է պայթել. արդյունքում սպանվել է 2 թուրք զինծառայող: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը` hղում անելով Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբին:
Թուրքական կողմը հայտարարում է, որ Աֆրինում հիմնականում պայթուցիկ սարքերի հայտնաբերման և ականազերծման աշխատանքներ են իրականացվում, ակտիվ ռազմական գործողությունները հիմնականում ավարտվել են:
Հիշեցնենք, որ Թուրքիայի ԶՈւ ԳՇ-ի պաշտոնական տվյալներով՝ մարտի 23-ի դրությամբ թուրքական կողմը Աֆրինում ունեցել է 49 զինծառայողի կորուստ: Այսինքն մինչև այժմ թուրքական կողմը կորցրել է 51 զինծառայող: Միևնույն ժամանակ, հիմնական ցամաքային գործողություններին ներգրավված են նաև «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման զինյալները, բայց կորուստների միասին հստակ տեղեկություններ չկան:
Թուրքիայի ուժայինները և նրանց աջակցող զինյալները Աֆրինում Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների»՝ YPG-ի դեմ գործողություններ են սկսել հունվարի 20-ից: Մարտի 18-ին թուրքական կողմը հայտարարեց Աֆրին քաղաքի կենտրոնում վերահսկություն սահմանելու մասին: