ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայում ռազմական ոստիկանության ստորաբաժանում կստեղծվի

Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ ՀՌՇ 102-րդ ռազմաբազայում ճանապարհային երթևեկության անվտանգության, զինվորական կարգուկանոնի և կայազորում օբյեկտների պահպանության համար ձևավորվում է Ռուսաստանի ռազմական ոստիկանության ստորաբաժանում:Այս մասին Ռազմինֆոյին հայտնել է Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը։

ՌՈ ներկայացուցիչները զինվելու են զենքերով, հատուկ հանդեձավորումով և ռազմական տեխնիկայով:

Նախատեսվում է նմանատիպ մեկ ստորաբաժանում էլ ստեղծել Երևանի կայազորում:

Գյումրիում ռուսաստանյան ռազմաբազան տեղակայված է 1995 թվականից: 2012 թվականի օգոստոսին Երևանում հայ-ռուսական պայմանագրի երկարացման արձանագրություն է ստորագրվել, որով ռազմաբազայի տեղակայումը երկարացվել է մինչև 49 տարի (հաշվվում է 1995 թվականից):

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *