Մարտի 24-ին Ադրբեջանում հուղարկավորել են սպանված զինծառայողի

Մարտի 24-ին Ադրբեջանի հուղարկավորել են նախորդ օրը՝ մարտի 23-ին, Թարթառի (Տերտեր) շրջանի ուղղությամբ սպանված զինծառայող Ռզաև Խայամ Փանահ օղլուին (Rzayev Xəyyam Pənah oğlu): Ադրբեջանական Interpress կայքը հրապարակել է հուղարկավորության թափորի լուսանկարներ, ինչպես նաև հարցազրույց սպանված զինծառայողի հոր հետ:

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող Ռզաև Խայամ Փանահ օղլուի (Rzayev Xəyyam Pənah oğlu) հուղարկավորությունից. ©Interpress.az

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող Ռզաև Խայամ Փանահ օղլուի (Rzayev Xəyyam Pənah oğlu) հուղարկավորությունից. ©Interpress.az

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն անգամ միջադեպից երեք օր անց որևէ կերպ չի մեկնաբանել զինծառայողի մահը:

Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ զինծառայողը սպանվել է մարտի 23-ին՝ «ռազմաճակատի Տերտերի ուղղությամբ ծառայողական պարտականություններն իրականացնելիս»:

Հավելենք, որ տարվա սկզբից հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ արդեն 8 զինծառայողի մահվան մասին, որից 5-ը՝ մարտական: Սակայն, հաշվի առնելով ադրբեջանական կողմի՝ կորուստներ թաքցնելու հետևողական քաղաքականությունը, չի բացառվում, որ իրական կորուստներն անհամեմատ ավելի շատ են:

Հիշեցնենք, որ զինծառայողի մահվան մասին լուրերը տարածվել էին դեռևս մարտի 24-ին, ինչի մասին նույն օրը հայտնել էինք:

Ադրբեջանական լրատվամիջոցները և ֆեյսբուքյան հարթակները հայտնում են առաջնագծում կորստի մասին։ Սպանվածը Ջալիլաբադի շրջանի…

Posted by Razm.Info on Friday, March 23, 2018

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *