Վրացական ստորաբաժանումը Աֆղանստանում պարեկություն է իրականացրել

ՆԱՏՕ «Վճռական աջակցություն» խաղաղապահական առաքելությանը ներգրավված Վրաստանի Զու 4-րդ մեխանիզացված բրիգադի համահավաք վաշտը մեքենաներով պարեկություն է իրականացրել Աֆղանստանի Բալղ շրջանում: 

Վաշտը տեղակայված է Մարմալ բազայում և ծառայությունն անցնում է գերմանական հրամանատարության ներքո:

Աֆղանստանի Բալղ շրջանում Վրաստանցի զինծառայողների պարեկությունը

Աֆղանստանի Բալղ շրջանում Վրաստանցի զինծառայողների պարեկությունը

Վրաստանի ՊՆ հաղոդագրության մեջ նշվում է, որ պարեկությունը տևել է 6 ժամ, իսկ նպատակը այդ շրջանում ուժի և վերահսկողության ցուցադրությումն էր: Գործողությունն իրականացվել է Մազարի Շարիֆ քաղաքի մերձակայքում՝ բնակեցված շրջաններում:

Տեղեկացնենք, որ Վրաստանի զինված ուժերի զինծառայողները ծառայում են Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճառական աջակցություն» առաքելության շրջանակներում։ Որպես ՆԱՏՕ-ին չանդամակցող երկիր՝ Վրաստանի զորախումբն ամենամեծն է Աֆղանստանում` շուրջ 900 զինծառայող:

Հայաստանը նույնպես մասնակցում է այս առաքելությանը՝ մոտ 120 հոգանոց անձնակազմով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *