Մարտի 31-ին հանդիպելու են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ՊՆ ղեկավարները

Մարտի 31-ին Թուրքիայի Գիրեսուն քաղաքում անցկացվելու է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարների եռակողմ հերթական հանդիպումը:Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:

Ըստ հաղորդագրության՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը Թուրքիայի իր գործընկերոջ հրավերով մարտի 28-ին այցելելու է Անկարա: Հասանովը հանդիպելու է Թուրքիայի ՊՆ ղեկավար Նուրեթթին Ջանիքլիին և այլ պետական կառույցների ղեկավարների:

Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպում Բաթումիում. 05/23/2017. լուսանկարը՝ Վրաստանի ՊՆ-ի

Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպում Բաթումիում. 05/23/2017. լուսանկարը՝ Վրաստանի ՊՆ-ի

Նշենք, որ եռակողմի ֆորմատով հանդիպումները պարբերական բնույթ են կրում: Բացի պաշտպանության նախարարներից պարբերաբար եռակողմ հանդիպումներ են լինում այս երկրների ԶՈւ ԳՇ պետերի, արտգործնախարարների մակարդակով:

Վերջին անգամ Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ՊՆ ղեկավարները հանդիպել են  2017-ի մայիսի 23-ին  Բաթումիում: Իսկ այս տարվա հոկտեմբերին  Թբիլիսիում կայացել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի, Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտապի պետ Հուլուսի Աքարի և Վրաստանի ԶՈւ ԳՇ պետ Վլադիմիր Չաչիբաիայի հանդիպումը: Կողմերը քննարկել են եռակողմ ռազմական համագործակցությունը: 

Այս երկրների զինված ուժերը նաև համատեղ զորավարժություն են իրականացնում երկրներից մեկի տարածքում (1,2):

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *