Սաուդյան Արաբիայի զինված ուժերի ներկայացուցիչ, գնդապետ Թուրքի ալ-Մալիքին հաստատել է ավելի վաղ տարածված լուրերն այն մասին, որ Եմենում Սաուդյան Արաբիայի օդուժի F-15 կործանիչ են խոցել։ Սակայն գնդապետը հերքել է ինքնաթիռը ոչնչացնելու հութի զինյալների հայտարարությունը. ըստ Մալիքիի՝ ինքնաթիռը կարողացել է վերադառնել տեղակայման վայր։Այս մասին մարտի 22-ին հայտնում է բրիտանական Janes’s Defence Weekly ռազմական հանդեսը։
Հիշեցնենք, որ մարտի 21-ին, Եմենում գործող հութի շիայական խմբավորումը հրապարակել էր տեսանյութ, որտեղ պնդում էին, թե «ՀՕՊ համակարգով» խոցել են Սաուդյան արաբիայի օդուժի F-15 կործանիչ: Հութիներն օգտագործել էին խորհրդային արտադրության Ռ-27Տ «օդ-օդ» դասի հրթիռ՝ ցամաքից:
Տեսանյութից հստակ հնարավոր չէ եզրակացնել, թե արդյոք սաուդական ռազմական ինքնաթիռը խոցվում է, թե ոչ:
#Yemen
I ribelli #Houthi hanno colpito con un missile un F-15 saudito vicino Sa'da. pic.twitter.com/ahKU4znzmy— Ermes News (@ermes_news) March 21, 2018