«Вертолеты России» հոլդինգը 80 միավոր ռազմական ուղղաթիռ կթողարկի 2018-ին

Ռուսաստանյան «Вертолеты России» ուղղաթիռաշինական հոլդինգը ծրագրում է 2018-ին թողարկել 200 միավոր ուղղաթիռ, որոնցից 80-ը՝ ռազմական ավիացիա: Ներկայում հոլդինգի ունի 500 միավոր ուղղաթիռի պատվեր:Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ մեջբերելով ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Բոգինսկիին:

«Եթե չեմ սխալվում , ռազմական բաժինը, թե ռուսական և թե արտասահմանյան պատվիրատուների համար, կազմում է 80 միավոր ուղղաթիռ: Դրան գումարած այս տարի  քաղաքացիական բաղադրիչի մասն ավելացնելու լուրջ պլաններ ունենք»,– հայտնել է Բոգինսկին:

Ընկերության ներկայացուցիչի խոսքով՝ հիմնական շեշտը դրվել է Մի-28, Կա-52 ուղղաթիռների վրա: Ինչ վերաբերում է Մի-8, Մի-17 ուղղաթիռներին, ապա նախկին ծրագրի համեմատ, զգալի նվազում է եղել: Սա կոմպեսացվելու է քաղաքացիական ավիացիայի հաշվին:

Ավելի վաղ հոլդինգը հայտնել էր, որ 2018-ին պետական պատվերի շրջանակում Ռուսատսանի ՊՆ-ին նախատեսվում է մատակարարել 60 միավոր նոր ուղղաթիռ, որից 30 միավորը՝ Մի-8 տիպի: Իսկ 2017-ին միայն տեղական պաշտպանական գերատեսչության համար թողարկել և մատակարարել է 72 միավոր նոր ուղղաթիռ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *