Մարտի 22-ին Թուրքիայի արևելյան Բիթլիս նահանգի մի շարք գյուղերում «փողոց դուրս գալու» արգելք է հայտարարվել՝ «Քրդստանի աշխատավորական կուսակցության» PKK-ի զինյալների դեմ գործողություններ իրականացնելու համար: Այս մասին հայտնում է թուրքական T24 լրատվակայքը:
Այդ ռեժիմը տարածվում է Բիթլիս նահանգի Մութքի և Դատվան գավառի 12 գյուղերի վրա:
Թուրք-քրդական բախումները Թուրքիայի արևելքում և հարավ-արևելքում վերսկսել են դեռևս 2015-ի ամռանից: Դրանք պարբերաբար թուլանում են, պարբերաբար ինտենսիվանում: Քուրդ զինյալների դեմ գործողություններում ներգրավված են թուրքական բանակը, ժանդարմերիան:
Թուրքիայի օդուժը նաև շարունակում են հարվածել PKK-ի դիրքերին Իրաքի լեռնային շրջաններում, որտեղ տեղակայված են քրդական ուժերի հիմնական ճամբարներն ու բազաները: