2007 թ. Իսրայելը Սիրիայում միջուկային ռեակտոր է ոչնչացրել. Իսրայելի ՊԲ

Իսրայելի պաշտպանության բանակը հրապարակայնացրել է 2007 թ. տվյալներ, ըստ որոնց, իսրայելական կողմը նույն տարում ոչնչացրել է Սիրիայի Դեր Զոր Նահանգում կառուցված միջուկային ռեակտոր: Իսրայելական կողմը պնդում է, թե դա նախատեսված էր միջուկային զենքի փորձարկումների համար: Ռեակտորի ոչնչացմանը ներգրավվել են իսրայելական F-15 և F-16 ռազմական ինքնաթիռներ: Փոխանցում է իսրայելական «Հաարեցը»:

Ստորև բերված տեսանյութում արտացոլվում է հենց ռեակտորի ոչնչացման պահը. նշում է իսրայելական կողմը: Այն տեղակայված է եղել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսից 450 կմ հեռավորության վրա:

Ըստ որում իսրայելական կողմը նշում է, որ դա նման երկրորդ քայլն էր իրենց կողմից: Առաջին անգամ Իսրայելը 1981 թ. ոչնչացրել է Իրաքում կառուցվող միջուկային ռեակտոր:

Սիրիայում ռեոկտորի վերաբերյալ տվյալների հավաքագրումը կատարել են պաշտպանության բանակի հետախուզությունը և Մոսադը համատեղ: Հրամանն արձակվել է հավաքված տվյալների հիման վրա:

Նշվում է, որ սիրիական կողմը դեռևս 2000-ականների սկզբից էր սկսել ռեակտորի շինարարությունը:

Սիրիայում միջուկային ռեակտորի գործողությունն ըստ իսրայելական կողմի

Սիրիայում միջուկային ռեակտորի գործողությունն ըստ իսրայելական կողմի

Միևնույն ժամանակ «ՌԻԱ Նովոտսին» նշում է, որ սիրիական կողմը հերքել է ժամանակի այս տեղեկությունը և նշել, որ իսրայելական կողմը դատարկ տեղի է հարվածել: Ամեն դեպքում, սա նքնին արդեն հաստատում է, որ Դեր Զորում Իսրայելը գործողություն կատարել է:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *