ՌԴ ԶՈւ հետախույզները վարժանքների ընթացքում վնասազերծել են պայմանական դիվերսանտներին

ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի հետախույզները դաշտային հավաքների շրջանակներում Կարաչայ-Չերքեզիայի լեռնային զորավարժարանում իրականացրել են պայմանական հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի հայտնաբերման, շրջափակման և չեզոքացման գործողություններ։ Այս մասին մարտի 21-ին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը։

ՌԴ ԶՈւ հետախույզներ

ՌԴ ԶՈւ հետախույզներ

Ըստ վարժանքների սցենարի՝ լեռնային տարածքում պայմանական հակառակորդի ճամբարը հայտնաբերելուց հետո հետախուզական խումբը հակառակորդի կոորդինատները փոխանցել է հրամանատարական կետ։ Դիվերսանտներին չեզոքացնելու հրամանը ստանալուց հետո հետախույզները շրջափակել են պայմանական հակառակորդին և անսպասելի հարձակվել։

Վարժանքների ընթացքում զինծառայողները օգտագործել են «Վինտորեզ» դիպուկահար հրացաններ, «Պեչենեգ» գնդացիրներ, կապի և նավիգացիայի «Գռոտ-Մ» կայան։

Մարտականին մոտ իրավիճակ ստեղծելու համար կիրառվել են իմիտացիոն միջոցներ։ Դաշտային հավաքի ավարտին հետախույզները հանձնելու են ստուգարքներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *