Հոկտեմբերի 8-11-ը ՀՀ ԱԻՆ փրկարարները կմասնակցի Սերբիայի Մլադենովակ քաղաքում անցկացվելիք ՆԱՏՕ «Սերբիա – 2018» տարերային աղետների հետևանքների վերացման միջազգային դաշտային վարժանքը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ 911tert.am կայքը:
Վարժանքների կազմակերպիչը ՆԱՏՕ-ի «Աղետների արձագանքման եվրոատլանտյան կենտրոնն» (Euro-Atlantic Disaster Response Coordination Centre՝ EADRCC) է:
Նման վարժանք կազմակերպվում է արդեն 18-րդ անգամ: 2010 թվականին վարժանքն անցկացվել է Հայաստանում, մասնակցել է 20 երկիր:
Փետրվարի 26-մարտի 1-ը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվել է վարժանքի պլանավորման հիմնական կոնֆերանսը, որին մասնակցել է ՀՀ ԱԻՆ ներկայացուցիրը:
Հայաստանը մտադիր է «Սերբիա-2018» վարժանքին մասնակցել 24 փրկարարով.
- քաղաքային որոնողափրկարարական թիմ՝ 10 հոգի,
- ճառագայթային, քիմիական, կենսաբանական մոնիթորինգի իրականացման թիմ՝ 5 հոգի,
- ջրասուզական թիմ՝ 3 հոգի,
- ղեկավարման կազմ՝ 2 հոգի,
- գնահատողներ՝ 2 հոգի,
- միջազգային ուժերի համակարգման կենտրոն՝ 2 հոգի:
Վարժանքի պլանավորման վերջնական կոնֆերանսը տեղի կունենա մայիսի 14-17-ը՝ Բելգրադում: Մինչեւ հունիսի վերջ, Հայաստանը ՆԱՏՕ «Աղետների արձագանքման եվրոատլանտյան կենտրոնին» կներկայացնի Սերբիա ուղարկվող անձնակազմի ցուցակը, գույքի ցանկը: