Մեծ Բրիտանիայի ԶՈւ ռազմական ուսումնախորհրդատվական խմբի հրահանգիչները ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի 20 հրահանգչի պատրաստել են միջազգային չափորոշիչներին համապատասխան մեթոդաբանության խաղաղապահ դասընթացներ անցկացնելու համար: Այս մասին հայտնի է դառնում ՀՀ ՊՆ «Զինուժ» հեռուստանախագծի հերթական թողարկումից:
Դասընթացն անցկացվել է փետրվարի 18-ից մարտի 16-ը ՀՀ ՊՆ «ԶԱՌ» ուսումնական կենտրոնում:
Խաղաղապահ ստորաբաժանումների մարզումների անցկացման համար նախատեսված «Զառ» ուսումնական կենտրոնը Հայաստանում բացվել է 2017-ի հոկտեմբերի վերջին: Սակայն այն գործում էր նաև մինչ պաշտոնական բացման արարողությունը։
Ավելի ուշ ՀՀ ՊՆ-ն և ԱԳՆ-ն հայտարարեցին, որ Հայաստանը ստեղծում է ազգային խաղաղապահ ուսումնական կենտրոն` հետագայում այն որպես միջազգային խաղաղապահ ուսումնական կենտրոն հավաստագրելու նպատակով, ինչպես նաև պատրաստում է երկու նոր կարողություններ՝ ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններում ընդգրկելու համար: