Հարավային Օսիայում տեղակայված ռուսաստանյան 4-րդ ռազմաբազայի մոտոհրաձգային, տանկային, հրետանային, զենիթահրթիռային և հատուկ նշանակության ստորաբաժանումները շուրջ 2000 զինծառայողի և 300 միավոր ռազմական և հատուկ տեխնիկայի ներգրավվմամբ մարտական կրակով վարժանքներ են մեկնարկել։ Այս մասին մարտի 19-ին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը։
«Դզարցեմի» զորավարժարանում զինծառայողները մարտական կրակ են վարելու Տ-72ԲՄ տանկերով, ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենաներով, «َԱկացիա» և ինքնագնաց հրետանային համակարգերով, «Սանի» ականանետներով, ԱԳՍ-17 ավտոմատ և ՌՊԳ-7 ձեռքի հակատանկային նռնականետներով։
Վարժանքներին ուշադրություն է դարձվելու լեռնաանտառային տեղանքում մարտ վարելու, փոխգործակցելու, կրակ վարելու և կրակի կառավարման հմտությունների ամրապնդմանը։