Ռուսաստանի զինուժը որոշել է սպառազինության ընդունել ԲՄՊՏ-72 («Տեմինտոր-2») տանկերի կրակային աջակցման մեքենաներ: Մոտ ժամանակներս նախատեսվում է ստորագրել համակարգերի ձեռքբերման համապատասխան փաստաթղթերը: Այս մասին «Իզվեստիա» թերթին հայտնել է ՌԴ ռազմատեխնիկական համալիրում սեփական աղբյուրը:
Նշենք, որ դեռևս 2017 թ. «Բանակ-2017» ցուցահանդեսի շրջանակներում ստորագրվել էր ՌԴ զինուժին տվյալ համակարգերի մատակարարման պայմանագիր: Արտադրող «Ուրալվագոնզավոդ» ռուսաստանյան ընկերությունը պարտավորվել է 2018 թ. ընթացքում ՌԴ զինուժին մատակարարել 12 միավոր «Տերմինատոր-2»:
Այսօր՝ մարտի 20-ին, «Ուրալվագոնզավոդը» նաև հրապարակել է ՌԴ ՊՆ-ի համար նախատեսված նոր մեքենաները:
Հիշեցնենք, որ 2017 թ. այս մարտական մեքենաներից նկատվել էր Սիրիայում ՌԴ ԶՈւ «Հմեյմիմ» ավիաբազայում: Այդ ժամանակ նշվում էր, որ «Տերմինատոր»-ները պետք է փորձարկում անցնեն Սիրիայում:
ԲՄՊՏ «Տերմինատոր-2»-ը կառուցված է ռուսաստանյան Տ-72/90 տանկերի բազայի վրա և նախատեսված է մարտերի ժամանակ հակառակորդի զրահատեխնիկայի ոչնչացման, յուրային զրահատեխնիկայի ու հետևակի աջակցման, տանկերի ու զրահատեխնիկայի համար վտանգ ներկայացնող օբյեկտների ոչնչացման համար։
Այն սպառազինված է մի շարք զինատեսակներով, այդ թվում՝ 30 մմ 2Ա42 ավտոմատ թնդանոթով, նրան կցված 7,62 մմ ՊԿՏՄ գնդացրով ու կառավարվող հրթիռների արձակման կայաններով։
- ԲՄՊՏ «Տերմինատոր» մարտական մեքենան Սիրիայի ռուսական բազայում ներկայացվում է Սիրիայի նախագահին
- Տերմինատոր-2 տանկերի աջակցման մարտական մեքենան, որը պատրաստվում է Տ-72 տանկի հիմքի վրա