Գերմանիայի ՌՕՈւ հրամանատարը F-35-երի շուրջ անհամաձայնությունների պատճառով կհեռանա պաշտոնից

Գերմանիայի ԶՈւ ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կառլ Միլլերը պաշտպանության նախարարի հետ հակասության պատճառով կհեռանա զբաղեցրած պաշտոնից: Ներգերատեսչական անհամաձայնությունների պատճառն ամերիկյան F-35 կործանիչների շուրջ առաջացած հակասություններն են: Այս մասին հայտնում է Janes ռազմական հանդեսը:

F-35 կործանիչը հրթիռի արձակման պահին

F-35 կործանիչը հրթիռի արձակման պահին

Գերմանիայի զինուժը պետք է փոխարինի արդեն հնացած Tornado ռազմական ինքնաթիռները: Միլլերը կողմ էր, որպեսզի դրանք փոխարինեն ամերիկյան F-35 բազմանպատակային կործանիչներով: Սակայն Գերմանիայի պաշտպանության նախարարությունւմ դրա հետ համաձայն չեն եղել:

Գերմանիայի ՊՆ-ն իր հերթին կողմ է, որ Tornado-ները փոխարինեն ոչ թե ամերիկյան՝ այլ եվրոպական արտադրության ինքնաթիռներով: Խոսքը Eurofighter Typhoon կործանիչների մասին է:

Չնայած Գերմանիայի ՊՆ Ուրսուլա Ֆոն դեր Լեյենը կողմ է եվրոպական տարբերակին՝ Միլլերը շարունակել է պնդել իր առաջարկը, ինչի պատճառով էլ մայիսին հրաժեշտ կտա իր պաշտոնին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *