2017 թ. թուրքական TAI ավիաշինական ընկերությունը շուրջ 830 մլն դոլարի ապրանք է արտահանել

2017 թ. «Թուրքիայի ավիաշինական արդյունաբերություն» (TAI) ընկերությունը վաճառել է 1 մլրդ 430 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք: Հասույթի 58 տոկոսը՝ 829 մլն դոլար, բաժին է ընկնում արտահանմանը: 2016 թ. համեմատ հասույթն աճել է 13.5 տոկոսով:  Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

2016 թ. ընկերության հասույթը կազմել է 1 մլրդ 260 մլն դոլար, որից արտահանումը՝ 477 մլն դոլար: Այսինքն, դատելով այս տվյալներից, թուրքական խոշորագույն ռազմարդյունաբերական ընկերությունը 2017 թ. շուրջ 350 մլն դոլարով ավելացրել է իր արտադրանքների արտահանումը:

TAI-ին իր ռազմական արտադրանքի վաճառքով նաև ներառվումէ  աշխարհի 100 խոշորագույն ռազմարդյունաբերական ընկերությունների ցանկում՝ թուրքական մեկ այլ՝ «Ասելսան» խոշոր ռազմարդյունաբերական ընկերության հետ միասին:

Թուրքական ԹԱԻ ընկերության արտադրության «Անքա» հարվածային ԱԹՍ

Թուրքական ԹԱԻ ընկերության արտադրության «Անքա» հարվածային ԱԹՍ

Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունը հայտնել էր, որ 2016 թ. ևս TAI-ին թուրքական խոշորագույն զենք արտահանող ընկերություննե էր:

TAI-ին հիմնականում զբաղվում է անօդաչու թռչող սարքերի, ուղղաթիռների, ինքնաթիռների արտադրությամբ, վերանորոգման, արդիականացման աշխատանքներով: Այս ընկերությունն արտադրում է «Անքա» անօդաչու թռչող սարքեր, «Հյուրքուշ» ուսումնամարտական ինքնաթիռներ, Իտալիայի հետ համատեղ՝ T-129 Atak հարվածային ուղղաթիռներ, ինչպես նաև այլ ռազմական նշանակության սպառազինություն։

ԹԱԻ-ում աշխատում է շուրջ 4500 մարդ, որոնցից 1800-ը` ինժեներներ: 2005-ին ընկերության հասույթը կազմել էր ընդամենը 90 մլն ԱՄՆ դոլար: Սակայն վերջին տասը տարվա ընթացքում այն ամհամեմատելիորեն աճել է, ինչը կարող ենք տեսնել նաև նշված թարմ տվյալներում: Ընկերությունը հիմնադրվել է 1984 թվականից: Բաժնետոմսերի շուրջ 55 %-ը պատկանում է Թուրքիայի ԶՈւ զարգացման ֆոնդին, իսկ 45-ը` Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *