Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը և պաշտպանության և անվտանգության խորհրդարանական հանձնաժողովը միասին մշակել են օրինագիծ, համաձայն որի՝ Վրաստանի այն քաղաքացիները, ովքեր խուսափում են ուժային կառույցներում պարտադիր ժամկետային ծառայությունից, անցնելու են այլընտրանքային ծառայություն ԱԻ կառավարման ծառայությունում։ Այս մասին հայտնում է վրացական Interpressnews լրատվակայքը։
Այլընտրանքային ծառայության մեկնած քաղաքացիները իրականացնելու են օժանդակող գործառույթներ և նրանց կյանքին վտանգ չի սպառանալու։
Նշենք, որ այս նախաձեռնությունը կապված է Վրաստանի քաղաքացիների՝ ուժային կառույցներ զորակոչելու խնդրի հետ։ Համաձայն գործող օրենքի՝ զորակոչի ենթակա չեն հոգևորականները, ինչից էլ օգտվում են մի շարք զորակոչիկներ:
Հոգևորականի կոչման վկայականները բոլոր ցանկացողներին տրամադրում է վրաստանյան «Գիրչի» (թարգմ. ՝«Կոն») քաղաքական կենտրոնը, որը ստեղծել է «Վրացական քրիստոնեական, ավետարանական, բողոքական եկեղեցի՝ Աստվածշնչյան ազատություն»:
«Գիրչի» կենտրոնի ակտիվիստները, պաշտոնապես գրանցելով եկեղեցին, սկսել են բոլոր ցանկացողներին հոգևորական կոչումներ շնորհել, որի միջոցով երիտասարդները ազատվում են բանակ զորակոչվելուց: Սա սկանդալ է առաջացրել Վրաստանում, մի շարք քաղաքական գործիչներ կոչ են արել փակել այդ «եկեղեցին»:
Վրացական Զուգդիդ և Չխորոծղու քաղաքների քաղաքապետները պահանջել են փոփոխություններ իրականացնել զինված ուժեր զինվորական ծառայության զորակոչելու օրենքում: Զինվորական ծառայությունից հոգևորականների ազատ արձակման կարգի արդյունքում 20 մարդուց, ովքեր 2018-ին պետք է զորակոչվեին Վրաստանի զինված ուժեր Չխորոծղուի շրջանից, 17-ը ազատ է արձակվել ծառայությունից՝ ներկայացնելով համապատասխան վկայականներ: