Եգիպտոսը ստանալու է ամերիկյան փոքր հետախուզական ԱԹՍ-ներ

Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարությունը (Պենտագոն) հաստատել է Եգիպտոսին RQ-20B Puma II AE  փոքր հետախուզական անօդաչու թռչող սարքերի վաճառքը: Գործարքը գնահատվում է 9,1 միլիոն դոլար, սակայն հայտնի չէ, թե քանի ԱԹՍ է Եգիպտոսը պատվիրել: Այս մասին հայտնում է Jane’s Defence Weekly շաբաթաթերթը:

Ամերիկյան արտադրության RQ20 ԱԹՍ

Ամերիկյան արտադրության RQ20 ԱԹՍ

Պլանավորվում է Եգիպտոսին մատակարարումները ավարտել 2020-ի սեպտեմբերին: Jane’s-ի տվյալներով՝ անօդաչուները արտադրող AeroVironment  ընկերությունը ավելի վաղ հայտնել է Մերձավոր Արևելքի երկրներից մեկին իր ԱԹՍ-ները վաճառելու մասին, սակայն այդ ժամանակ խոսքը 44,5 միլիոն արժողությամբ պայմանագրի մասին էր:

RQ-20B ԱԹՍ-ի մարտավարատեխնիկական բնութագիր. 

  • ԱԹՍ-ն կարող է արձակվել ձեռքից,
  • Թևերի բացվածքը — 2,8 մետր,
  • Կշիռը — 6,1 կգ.,
  • Գործողությունների շառավիղը — 15 կմ,
  • Թռիչքը տևողություն — մոտ 3 ժամ,
  • Սարքը համալրված է գիշերային և ցերեկային տեսանելիության տեսախցիկներով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *