Կատարը թուրքական արտադրության 2 ուսումնական նավ է պատվիրել

Կատարը պայմանագիր է կնքել թուրքական Anadolu Deniz İnşaat Kızakları San. ve Tic. A.Ş. (Anadolu Shipyard) նավաշինարանի հետ 2 միավոր ուսումնական նավ գնելու վերաբերյալ: Պայմանագիրը ստորագրվել է Դոհայում անցկացվող  DIMDEX – 2018 միջազգային ցուցահանդեսի ժամանակ: Այս մասին հայտնում է թուրքական ընկերության մամուլի ծառայությունը:

Նախատեսվում է նավերը հանձնել Կատարին 3 տարվա ընթացքում: Հայտնի չէ, թե ինչքան է արժենալու այդ գործարքը:

Կատարը Թուրքիայից ուսումնական նավեր է պատվիրել

Կատարը Թուրքիայից ուսումնական նավեր է պատվիրել

CTS մախագծի ուսումնական նավերը ընդհանուր առմամբ կշռելու են 1950 տոննա, լայնությունը՝ 12,9 մետր, նավի թաղվածքը՝ 4 մետր, անձնակազմը կազմում է 60 մարդ: Բացի ուսումնական նպատակներից, նավերը կարող են օգտագործվել առափնյա անվտանգության պարեկային ծառայության համար:

Միևնույն ժամանակ՝ մարտի 17-ին, Կատարի զինված ուժերը և թուրքական MDS Savunma Teknolojileri ve İnşaat AŞ ընկերությունը պայմանագիր են կնքել Կատարի ռազմածովային ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումների համար ուսումնամարզական կենտրոն ստեղծելու վերաբերյալ: Այնտեղ հնարավոր է լինելու մարզել շուրջ 200 զինծառայող: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Մոտ 130 հա տարածքի վրա կառուցվելիք կենտրոնում լինելու է ղեկավարման կետ, 50 մետր երկարությամբ վարժարան՝ կրակային պատրաստության պարապմունքների համար, և այլ ենթակառուցվածքներ: Տարածքում լինելու է նաև 200 զինծառայողի համար նախատեսված հանրակացարան և 50 սպայի համար նախատեսված հանրակացարան, ճաշարան, զենք ու զինամթերքի պահեստ:

Հիշեցնենք, որ DIMDEX – 2018 ցուցահանդեսի ընթացում Կատարը պայմանագիր է կնքել նաև թուրքական ընկերությունների հետ «Բայրաքթար» ԱԹՍ-ներ, ինչպես նաև «Քիրփի» և «Ամազոն» զրահամեքենաներ ձեռք բերելու համար (1, 2): Բացի այդ, իտալական Leonardo ընկերության հետ կնքված պայմանագրով Կատարը ստանալու է 28 միավոր NH90 ուղղաթիռ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *