Ընտրությունները պարզում են Սիրիայի ՌԴ ՊՆ անձնակազմի քանակը

Այսօր՝ մարտի 19-ին, Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Նիկոլայ Պանկովը հայտարարել է, որ Սիրիայի ՌԴ ԶՈւ բոլոր զինծառայողները քվեարկել են Վ. Պուտինի օգտին: Նա հավելել է, որ 2954 քվեաթերթիկի հաշվարկը 100 տոկոս արդյունք է ցույց տվել: Փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքում ծառայություն անցնող ռուսաստանյան բոլոր զինծառայողները մանսակցել են ՌԴ նախագահի անցած ընտրություններին: 2954 քվեաթերթիկի հաշվարկի արդյունքներով՝ ձայների 100%-ը տրվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին», — հայտարարել է ՌԴ ՊՆ տեղակալը:

Այս հայտարարությունից կարելի է ենթադրել, որ Սիրիայում Ռուսաստանի զինուժի առնվազն 2954 զինծառայող կա: Սակայն շփոթություն է առաջացնում հաջորդող հայտարարությունը, թե ընտրություններին մասնակցել են Սիրիայում ՌԴ ԶՈւ բոլոր զինծառայողները, նրանց ընտանիքների անդամները, քաղաքացիական ծառայողները:

Այսինքն, դատելով այս հայտարարությունից, կարող ենք երկու ենթադրություն անել.

  • Կամ Սիրիայում կա ՌԴ ԶՈւ 2954 զինծառայող,
  • Կամ Սիրիայում կա ՌԴ ՊՆ առնվազն 2954 անձնակազմ, այդ թվում՝ զինծառայող և քաղաքացիական, ինչպես նաև ընտանիքների որոշ անդամներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *