Զինյալները Դամասկոսի նահանգում Սիրիայի ԶՈւ ինքնաթիռ են խոցել

Մարտի 18-ին «Սիրիայի ազատ բանակ» զինյալ խմբավորումը հրապարակել է ինքնաթիռի խոցման տեսանյութ՝ կից նշելով, թե խոցել են Սիրիայի զինուժին պատկանող ռազմական ինքնաթիռ: Փոխանցում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստին»:

Միջադեպը գրանցվել է Դամասկոսի նահանգում: Ըստ նախնական տվյալների՝ խոցվել է Սիրիայի զինուժի Սու-22 ռազմական ինքնաթիռ. օդաչուն հասցրել է կատապուլտի օգնությամբ դուրս ցատկել:

Որոշ աղբյուրներ էլ պնդում են, թե խոցվել է Սու-24 ինքնաթիռ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *