Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունը (ՊԱԳՎ) հայտնել է, որ Թուրքիայի զինուժին է մատկարարվել TAI (Turkish Aerospace Industries) ընկերության արտադրության ևս 2 միավոր «Անքա-Ս» ԱԹՍ: Այս մասին հաղորդագրությունը Թուրքիայի ՊԱԳՎ-ն տեղադրել է Twitter-ի իր միկրոբլոգում:
Millî uydularımız üzerinden kontrol edilebilme özelliğine sahip olan iki adet Anka-S İHA daha Türk Silahlı Kuvvetleri’ne teslim edildi. pic.twitter.com/UjSfWF804t
— SSM (@SavunmaSanayii) March 16, 2018
Թուրքական «Հաբերթյուրք» հեռուստաընկերության կայք հայտնում է, որ Թուրքիայի զինուժին ևս 2 «Անքա» ԱԹՍ է հանձնվել այս տարվա հունվարի վերջին: Ըստ աղբյուրի՝ Թուրքիայի զինուժը ընդհանուր առմամբ պատվիրել է 10 միավոր «Անքա-Ս» անօդաչու թռչող սարք:
«Անքա» ԱԹՍ-ի մարտավարատեխնիկական բնութագրերը՝
- Իրանի երկարությունը – 8մ,
- Թևերի բացվածքը – 17,3 մ,
- Գործողության շառավիղը ուղիղ տեսանելիության պայմաններում– 200 կմ,
- Թռիչքային զանգվածը – 1600 կգ,
- Վառելիքի զանգվածը – 250 կգ,
- Օգտակար բեռնատարողությունը – 200 կգ,
- Շարժիչը – 114 կՎտ հզորությամբ, 2 մխոց, տուրբո Thielert Centurion 2,0,
- Առավելագուն արագությունը – 217 կմ/ժ,
- Սովորական արագությունը – 140,7 կմ/ժ,
- Թռիչքի առաստաղը – 9144 մ,
- Թռիչքի առավելագույն տևողությունը – 24-32 ժամ,
- Բազային ռադարը – Ասելսան Սար (Aselsan Sar):
- Թևերի մակերեսը – 13,6մ²:
«Անքա» ԱԹՍ-ի վրա տեղադրված է 6 տարբեր տրամաչափի հրթիռ, այդ թվում՝ 4 միավոր 70 մմ տրամաչափի CİRİT և 2 միավոր 160 մմ տրամաչափի UMTAS հրթիռներ:
Հիշեցնենք, որ 2017 թ. նոյեմբերի դրությամբ Թուրքիայի բանակում առկա էր 5 միավոր «Անքա» ԱԹՍ, որից 2-ը հարվածային, 3-ը հետախուզական: Այս նոր համալրումների դեպքում, ստացվում է, որ Թուրքիայի բանակը արդեն ունի 9 միավոր «Անքա» ԱԹՍ: