Թուրք-քրդական բախումների վիճակագրություն. Թուրքիայի ԶՈւ ԳՇ

Ըստ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի մարտի 10-16-ին Թուրքիայի մի շարք նահանգներում և Իրաքի հյուսիսում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ գործողություններում սպանվել է 4 թուրք զինծառայող, վիրավորվել 6-ը: Հաղորդագրությունը տեղադրվել է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքում:

Սրան զուգահեռ թուրքական կողմը նաև տեղեկություններ է տարածել Աֆրինում քրդական ուժերի դեմ գործողությունների ընթացքում կորուստների մասին: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ մարտի 16-ի դրությամբ Աֆրինում Թուրքիայի զինուժը ունեցել է 45 զինծառայողի կորուստ և 226 վիրավոր: Վիրավորված մեկ զինծառայող մահացել է մարտի 18-ին հիվանդանոցում: Այսինքն կորուստների թիվը հասնում է 46-ի:

Թուրքական ուժերն Աֆրինի կենտրոնում

Թուրքական ուժերն Աֆրինի կենտրոնում

Միևնույն ժամանակ, նշենք, որ հիմնական ցամաքային գործողություններին ներգրավված են նաև «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման զինյալները, որոնց կորուստների մասին հստակ տեղեկությունները բացակայում են:

Բացի այս տվյալներից՝ մարտի 17-18-ին քրդերի հետ բախումները թե՛ Թուրքիայի տարածքում, թե՛ դրանից դուրս՝ Սիրիայում և Իրաքում գործողությունները շարունակվել են:

Մարտի 18-ին Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգի Սիլոփի գավառում PKK-ի հարձակման արդյունքում վիրավորվել է 3 թուրք զինծառայող: Հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Հիշեցնենք, որ  մարտի 18-ին Թուրքիայի զինուժը և Անկարային աջակցող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման զինյալները վերահսկողություն են հաստատել Սիրիայի Աֆրինի քաղաքի կենտրոնում։ Քաղաքի հիմնական մասը ևս թուրքական ուժերի ձեռքում է։

Աֆրինում Թուրքիայի զինուժը «Ձիթենու ճյուղ» գործողությունը մեկնարկել է մոտ 2 ամիս առաջ՝ հունվարի 20-ին: Գործողություններին ներգրավված են նաև թուրքական ժանդարմերիայի, ոստիկանության հատուկ նշանակության ուժերին, Անկարային աջակցող զինյալները:

Իսկ ինչ վերաբերում է Թուրքիայի տարածքում ուժայինների և PKK-ի բախումներին, ապա դրանք նոր երևույթ չեն: Դեռևս 2015-ի ամռանից Թուրքիայում զանգվածային բախումներ են սկսվեցին թուրք ուժայինների և քուրդ զինյալների միջև: Դրանք պարբերաբար դադարելով, պարբերաբար էլ ինտենսիվանալով շարունակվում են մինչև այժմ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *