Ադրբեջանի ՊՆ-ն հին զորավարժությունների կադրերը ներկայացնում է որպես «նոր»

Ադրբեջանում մարտի 12-ից մեկնարկած զորավարժություններին զուգահեռ Ադրբեջանի ՊՆ-ն սկսեց ակտիվորեն տարածել դրանց ընթացքի և կրակային փուլերի մասին քարոզչական տեսանյութեր: Հատկանշական է, որ այդ տեսանյութերում որպես նոր են ներկայացվում նախորդ տարիների զորավարժություններից կադրեր:

Մենք համեմատել ենք, իբր ընթացիկ զորավարժություններից հրապարակված կադրերը նախորդ զորավարժությունների կադրերի հետ, ինչի արդյունքում էլ պարզ է դառնում, որ շատ դեպքերում տեսանյութերը հին են՝ նախորդ վարժանքներից:

Հարկ է նշել, որ այս թեման քննարկվել է նաև ֆեյսբուքյան «Ռազմաշխարհ» խմբում, ինչից ևս օգտվել ենք:

 Կադրեր «Դանաների» կրակային վարժանքից

Մարտի 15-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակեց «զորավարժությունից տեսանյութ», որտեղ կան նաև կադրեր «Դանա» ինքնագնաց հրետանու կրակային վարժանքից: Այդ կադրերը, սակայն, վերցված են ավելի վաղ՝ այս տարվա փետրվարի 7-ին, հենց Ադրբեջանի ՊՆ հրապարակած մեկ այլ տեսանյութից:

Լուսանկար 1

Այս կադրը վերցված է 2018-ի մարտի 15-ին Ադրբեջանի ՊՆ հրապարակած տեսանյութից

2018 թ. մարտի 15-ի զորավարժության մասին տեսանյութից

Լուսանկար 2

Այս կադրը վերցված է 2018-ի փետրվարի 7-ին Ադրբեջանի ՊՆ հրապարակած տեսանյութից

2018 թ. փետրվարի 7-ին Ադրբեջանի ՊՆ հրապարակած տեսանյութից

Ինչպես երևում է, երկու լուսանկարում էլ նույն կադրն է, պարզապես առաջինի դեպքում պատկերը փոքր ինչ մգեցված է: Ուշադրության է արժանի նաև «Լուսանկար 1»-ում վերևի ձախ անկյունի դրոշը,: Ինչպես տեսնում եք, դրոշի տակ երևում է նախորդ կադրից մնացած դրոշը:


Լուսանկար 3

Այս կադրը վերցված է 2018-ի մարտի 15-ին Ադրբեջանի ՊՆ հրապարակած տեսանյութից

2018 թ. մարտի 15-ի զորավարժության մասին տեսանյութից

Լուսանկար 4

2018-ի փետրվարի 7-ին Ադրբեջանի ՊՆ հրապարակումը և լուսանկարը

2018-ի փետրվարի 7-ին Ադրբեջանի ՊՆ հրապարակումը և լուսանկարը

Ինչպես տեսնում եք «Լուսանկար 3»-ը և «Լուսանկար 4»-ը ևս կրկնում են նույն կադրերը:


 

Կադրեր ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկի» կրակային վարժանքից

Մարտի 14-ին Ադրբեջանի ՊՆ հրապարակած քարոզչական տեսանյութում երևում են ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետի կրակային վարժանքի կադրեր, որոնք իրականում արվել են դեռ 2014 թվականին: Այդ դրվագը «Ռազմաշխարհ» խմբում նկատել էր խմբի անդամ Ռուբեն Ղուլյանը:

Լուսանկար 5

Այս կադրը վերցված է 2018-ի մարտի 14-ին Ադրբեջանի ՊՆ հրապարակած տեսանյութից

Այս կադրը վերցված է 2018-ի մարտի 14-ին Ադրբեջանի ՊՆ հրապարակած տեսանյութից

Լուսանկար 6

Կադրը արվել է 2014-ին Ադրբեջանի ԶՈւ վարժանքներից

Կադրը արվել է 2014-ին Ադրբեջանի ԶՈւ վարժանքներից

Ինչպես նկատում եք, պատկերը նույնն է, և «Սոլնցեպյոկտների» դեպքում ևս օգտագործվել են հին կադրեր: Հատկանշական է, որ «Սոլնցեպյոկներից» կադրեր Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է նաև մարտի 15-ին՝ այդ անգամ կրկին օգտագործելով նույն կադրը, սակայն արդեն հայելային արտացոլմամբ:

Լուսանկար 7

Հայելապատկեր շրջված կադրը Ադրբեջանի ՊՆ մարտի 15-ի տեսանյութից է:

Հայելապատկեր շրջված կադրը Ադրբեջանի ՊՆ մարտի 15-ի տեսանյութից է


Այս դեպքերից բացի «հին» կադրերը որպես «նոր» ներկայացնելու այլ դեպքեր ևս կան: Դրանց կարող եք ծանոթանալ «Ռազմաշխարհ» խմբի քննարկումից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *