ՌԴ ԶՈւ հրետանավորները վարժանքներ են անցկացրել Չեչնիայում

Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի՝ Չեչնիայում տեղակայված 58-րդ համազորային բանակի մոտոհրաձգային ստորաբաժանման հրետանավորները լեռնային տարածքում  վարժանքներ են անցկացրել: Վարժանքներին ընդհանուր առմամաբ ներգրավվել են ավելի քան 400 զինծառայող, շուրջ 50 միավոր զինտեխնիկա։ Այս մասին մարտի 16-ին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը։

«Ակացիա» ինքնագնաց հրետանային համակարգ

«Ակացիա» ինքնագնաց հրետանային համակարգ

Լեռնաանտառային տեղանքում զինծառայողները մշակել են հետախուզություն վարելու, կրակին նախապատրաստվելու, կրակի կառավարման հարցեր։

Զինծառայողները իրականացրել են մինչև 7 կմ հեռավորության վրա գտնվող պայմանական հակառակորդի կենդանի ուժը, զրահատեխնիկան ոչնչացնելու առաջադրանքեր։

Վարժանքներին հրետանավորները կրակել են «Ակացիա» 122 մմ ինքնագնաց հաուբիցներով, «Սանի» ականանետներով, «Գռադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *