Աֆրինում քրդերի հետ բախումներում սպանվել է 1 թուրք զինծառայող

Մարտի 15-ին Սիրիայի հյուսիսային Աֆրին շրջանում քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության»՝ YPG-ի դեմ գործողությունների ժամանակ սպանվել է 1 թուրք զինծառայող: Այս մասին հայտնում է Թուրքիայի ԶՈւ կայքը:

Ըստ թուրքական «Հյուրիեթ» պարբերականի՝ 25 ամյա զինծառայող, լեյտենանտ Մուհամմադ Քըրը սպանվել է Աֆրինում ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթունի արդյունքում:

Թուրքիայի ժանդարմերիայի և ոստիկանության հատուկջոկատայինները Աֆրինում

Թուրքիայի ժանդարմերիայի և ոստիկանության հատուկջոկատայինները Աֆրինում

Նշենք, որ Թուրքիան Սիրիայի քրդական ուժերին համարում է «Քրդստանի աշխատավորական կուսակցության»՝ PKK-ի «սիրիական ճյուղ և ահաբեկչական կառույցներ»: Սիրիայի քրդերի դեմ Թուրքիայի զինուժը և նրանց աջակցող զինյալները գործողություն են սկսել հունվարի 20-ից: Մինչև այժմ, ըստ թուրքական պաշտոնական տվյալների՝ Թուրքիան Աֆրինում ունեցել է առնվազն  45 զինծառայողի կորուստ, 200-ից ավել վիրավոր:

Թուրքիայի զինուժի հիմնական գործողություններին մասնակցում են նաև Անկարայից աջակցող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման զինյալները: Սակայն նրանց կորուստների մասին հստակ տեղեկություններ չկան:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *