Իրաքում ԱՄՆ զինված ուժերի ուղղաթիռ է վթարվել

Մարտի 15-ին Իրաքի արևմուտքում՝ սիրիա-իրաքյան սահմանին վթարվել է Միացյալ Նահանգների զինված ուժերի ուղղաթիռ: Ուղղաթիռում գտնվել է ԱՄՆ ԶՈւ 7 զինծառայող: Վթարի պատճառները դեռևս պարզ չեն: Հետաքննություն է սկսվել դրանք պարզելու համար:Այս մասին հայտնել է ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարության կայքը:

Sikorsky HH-60 Pave Hawk

Sikorsky HH-60 Pave Hawk

Ամերիկյան մի շարք ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն (1, 2)՝ վթարվել է  ԱՄՆ օդուժի Sikorsky HH-60 Pave Hawk ուղղաթիռ: Ըստ ամերիկյան հեղինակավոր Bloomberg գործակալության՝ ԱՄՆ պաշտոնական աղբյուրները հայտնել են, որ  HH-60 Pave Hawk ուղղաթիռը ընկել է սիրիա-իրաքյան սահմանին՝ Իրաքի Անբար նահանգի ալ-Կաիմ քաղաքի մոտակայքում:

Ըստ աղբյուրի՝ հայտնի չէ, թե արդյոք ուղղաթիռը խոցվել է, տեղեկություններ չկան նաև այն մասին, թե արդյոք ուղղաթիռում գտնված անձինքն փրկվել են թե ոչ:

Նշենք, որ ըստ Պենտագոնի տվյալների՝ 2017 թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ Միացյալ Նահանգները Իրաքում ունի 8892 զինծառայող: Ամերիկյան իշխանությունները մինչ այս Պենտագոնի տված տվյալներից մի քանի անգամ քիչ թվաքանակ էին հայտարարում: Միևնույն ժամանակ, Պենտագոնի ներկայացրած 2019 թ. պաշտպանական բյուջեի նախագծով՝ նախատեսվում է Իրաքին տրամադրվելու է 850 մլն դոլարի ռազմական օգնություն:

Իրաքի ալ-Կաիմ բնակավայրը «Իսլամական պետության» վերջին խոշոր հենակետերից մեկն էր, սակայն իրաքյան իշխանությունները դեռևս 2017-ի նոյեմբերին հայտարարել են քաղաքը իսլամիստ զինյալներից ազատագրելու մասին: Ամեն դեպքում չի բացառվում, որ այնտեղ դեռևս լինեն զինյալների խմբեր, որոնք կարող են հարձակումներ գործել:

Sikorsky HH-60 Pave Hawk  ուղղաթիռները նախատեսված են փրկարարական և տարհանման գործողությունների համար։ HH-60 Pave-ը ստեղծվել է UH-60 Black Hawk ուղղաթիռի հիմքի վրա։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *