Դոհայում մարտի 12-14-ը անցկացված միջազգային DIMDEX — 2018 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի արդյունքներով Կատարի և իտալական Leonardo ընկերության միջև 28 միավոր NH90 ուղղաթիռի ձեռքբերման պայմանագիր է կնքվել:
Պայմանագրի կնքմանը ներկա են եղել երկրների պաշտպանության նախարարները: Այս մասին հայտնում է Airbus ընկերության մամուլի ծառայությունը:
NH90 ուղղաթիռներն արտադրվում է եվրոպական NHIndustries կազմակերպությունը: Կազմակերպության մեջ մտնում են եվրոպական Airbus Helucopters, իտալական Leonardo Helicopters և գերմանական Fokker Aerostructures ընկերությունները:
Պայմանագիրը գնահատվում է 3 մլրդ եվրո և իր մեջ ներառում է տեխնիկական ապահովությունը և անձնակազմի ուսուցումը: Կատարը կստանա նաև 16 միավոր մարտավարական NH 90 և 12 միավոր այդ ուղղաթիռի ծովային տարբերակից:
Դրանից բացի այս պայմանագրի շրջանակում էլ Կատարին Airbus Helicopters-ը կարտադրի և կմատակարարի 16 միավոր թեթև H125 ուղղաթիռ՝ որպես Կատարի ԶՈւ ավիացիոն ակադեմիայում ուսումնական ուղղաթիռ: