Մարտի 15-ին անցկացվել է ԵԱՀԿ դիտարկում Մարտունու ուղղությամբ

Այսօր՝ մարտի 15-ին, ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել Արցախի շփման գծում՝ Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից հարավ-արևեք։ Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:

Այս մասին հայտնում է Արցախի ԱԳՆ կայքը:

Դիտարկումն անցկացվել է Արցախի իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն: ՊԲ դիրքերից դիտարկումն անցկացրել են ԵԱՀԿ գործողնախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և Գենադիե Պետրիկան (Մոլդովա), ինչպես նաև ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից  Մարտին Շուստերը (Գերմանիա)։

Ադրբեջանի կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա) և անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա):

Դիտարկման առաքելությանը ուղեկցել են Արցախի ԱԳՆ և ՊԲ ներկայացուցիչները:

Համաձայն Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության՝ դիտարկումն անցկացվել է առանց միջադեպերի:

Հիշեցնենք, որ նախորդ դիտարկումն անցկացվել էր մարտի 7-ին՝ Հադրութի ուղղությամբ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *