ԱՄՆ-ում կործանիչ-ռմբակոծիչ է վթարվել. օդաչուները զոհվել են

Մարտի 14-ին Միացյալ Նահանգների Ֆլորիդա նահանգում վթարվել է այդ երկրի ռազմածովային ուժերի  F/A-18F Super Hornet կործանիչ-ռմբակոծիչ, ինքնաթիռում գտնվող երկու օդաչուն մահացել են: Վթարի պատճառները դեռևս հայտնի չեն: Այս մասին հայտել է ԱՄՆ ռազմածովային ուժերը Twitter-ի իր միկրոբլոգում:

Ինքնաթիռը ընկել է Ֆլորիդա նահանգում ռազմածովային ուժերի ավիաբազայի մոտակայքում՝ ավիաբազայի թռիչքուղուց ոչ շատ հեռու:

Fox News հեռուստաընկերության տվյալներով՝ վթարված ինքնաթիռը ընդգրկված էր ԱՄՆ Վիրջինիա նահանգում տեղակայված VFA-213 «Սև առյուծներ» էսկադրիլիայի կազմում, որի ինքնաթիռները 2017-ին մասնակցել են Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը ավիահարվածներ հասցնելուն:

F/A-18F Super Hornet կործանիչ-ռմբակոծիչը F/A-18 կործանիչի արդիականացված տարբերակն է: Այն իր առաջին թռիչքը կատարել է 1995-ին, շահագործման է հանձնվել 2000-ին:

F/A-18 Hornet կործանիչներ

F/A-18 Hornet կործանիչներ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *