Ինչքան կարողանամ քայլել, կծառայեմ. պայմանագրային սերժանտ (վիդեո)

Հունիսի 11-ին Պաշտպանության նախարարությունը կազմակերպել էր լրագրողների այցելություն Նոյեմբերյանի զորամասերից մեկն ու մարտական դիրքեր։

դիրքեր

Ներկաների համար զինվորները ցուցադրեցին զենքից ու զինտեխնիկայից օգտվելու իրենց հմտությունները։ Լրագրողներն էլ նրանց հետ ծանոթանալու ու զրուցելու պահը բաց չթողեցին։

Սերժանտ Գևորգյանը ծառայում է արդեն 3,5 տարի. պայմանագրային սերժանտ է։ Ծառայության մեջ կարևորում է ճշտապահությունն ու ֆիզիկական պատրաստվածությունը։

Ռազմինֆոյի այն հարցին, թե քանի տարով է պատրաստվում ծառայել, զինծառայողը պատասխանեց՝ ինչքան կարողանամ քայլել, կծառայեմ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *