ՀՀ ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Զինծառայության մասին» օրենքում լրացում անելուն

Մարտի 14-ին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է և դրական եզրակացություն է տվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծին։ Այս մասին հայտնում է ԱԺ կայքը:

Լրացմամբ առաջարկվում է տարկետում տալ ոչ միայն Հայաստանում, այլև նաև այլ երկրներում հանրակրթական և նախնական (արհեստագործական) կրթական ծրագրով սովորող անձանց:

Առաջին ընթերցումից հետո առաջարկություններ չէին ներկայացվել։ Հանձնաժողովը առաջարկել է այն ընդգրկել հերթական նիստերի օրակարգի նախագծում:

Այս պահին զինծառայության մասին օրենքով պարտադիր զինծառայությունից ակադեմիական տարկետում կարող են ստանալ «Պատիվ ունեմ» ծրագրից օգտվելու դեպքում, ինչպես նաև հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական կրթական ծրագրերով ՀՀ-ում սովորողին։ 

Օրենքում լրացում կատարելու նախագիծը ավելի վաղ՝ հունվարի 25-ին քննարկվել էր կառավարության նիստի ընթացքում: Փոփոխությունն առաջարկել է ՀՀ ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *