Թուրքիան Bayraktar TB2 ԱԹՍ-ներ է մատակարարելու Կատարի զինված ուժերին

Մարտի 14-ին Թուրքական «Բայքար» ընկերությունը և Կատարը պայմանագիր են ստորագրել այդ երկրի զինված ուժերին թուրքական արտադրության  «Բայրաքթար» (Bayraktar TB2) անօդաչու թռչող սարքեր մատակարարելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Ըստ պայմանագրի՝ Կատարի զինուժին մատակարարվելու է 6 միավոր  «Բայրաքթար» ԱԹՍ, 3 միավոր ցամաքային կառավարման համակարգ (ground control station) և մեկ վարժասարք:

Թուրքական արտադրության Bayraktar Taktik Block B (Բայրաքթար) հարվածային ԱԹՍ

Թուրքական արտադրության Bayraktar Taktik Block B (Բայրաքթար) հարվածային ԱԹՍ

ԱԹՍ-ների հետ միասին Կատարին վաճառվելու են նաև թուրքական «Ռոքեթսան» ընկերության արտադրության MAM հրթիռներ, որոնցով կարող են սպառազինվել «Բայրաքթարները»:

Պայմանագիրը ստորագրվել է Կատարի մայրաքաղաք Դոհայում մարտի 12-14-ը անցկացվող միջազգային DIMDEX — 2018 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ:

«Բայրաքթար» ԱԹՍ-ի մարտավարատեխնիկական բնութագիրը․ 

  • Գործողության շառավիղը՝ 150 կմ,
  • Առավելագույն թռիչքային զանգվածը՝ 650 կգ,
  • Օգտակար բեռնատարողությունը՝ 50կգ,
  • Առավելագույն արագությունը՝ 222 կմ/ժ,
  • Թռիչքի տևողությունը՝ առավելագույնը 24ժ,
  • Թևերի բացվածքը՝ 12 մ,
  • Երկարությունը 6,5 մ,
  • Սարքը կարող է ինքնուրույն օդ բարձրանալ և վայրէջք կատարել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *