Մարտի 12-ից ՊԲ-ի զորավարժարաններում մեկնարկել են տանկային վարժանքներ, որոնք անցկացվում են 2018 թվականի պատրաստության պլանի համաձայն։ Այս մասին հայտնում է ՊԲ կայքը։
Նշվում է, որ վարժանքները նպատակ ունեն ուսուցանել անձնակազմին գործնականում կիրառելու տեսական գիտելիքները, մշակելնրանց մասնագիտական ունակությունները և բարձրացնել մարտական խնդիրների կատարման ընթացքում ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակությունները:
Մարզումների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվելու կրակի վարման ձևերին ու մեթոդներին, մարտական իրադրությանը համապատասխան պայմանական հակառակորդի նշանակետերի խոցման առանձնահատկություններին: