Թուրքիայում «գյուլենականության մեղադրանքով» ձերբակալվել է 9 գործող զինվորական

Մարտի 13-ին Թուրքիայի Էդիրնե քաղաքում անվտանգության գլխավոր տնօրինության (ոստիկանության) ստորաբաժանումները ձերբակալել են 9 գործող զինվորականի: Կասկածյալները մեղադրվում են Ֆեթուլլա Գյուլենի «կառույցի» հետ կապ ունենալու համար: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Զինծառայողներից մեկը ավագ լեյտենանտ է, իսկ մնացած 8-ը՝ ենթասպաներ: Նրանց ձերբակալման օրդերը տվել է Քիրշեհիր նահանգի դատախազությունը:

Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո ձերբակալված զինվորականներ

Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո ձերբակալված զինվորականներ

Թուրքիայում վերջն 1,5 տարում մի շարք գործող և նախկին զինծառայողներ են ձերբակալվել, որոնք մեղադրվում են Թուրքիայում 2016-ի ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման և Գյուլենի հետ կապ ունենալու համար:

Ձերբակալությունների հետևանքով հատկապես պակաս է առաջացել սպայական կազմում: Ներկայում թուրքական կողմը փորձում է համալրել այդ պակասը: Հատկապես խնդիրներ են առկա օդաչուների հարցում, Թուրքիան մինչև 2016-ի հեղաշրջման փորձն էլ ուներ այդ խնդիրը, իսկ ներկայում պակասն էլ ավելի է զգացնել տալիս:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ՝ Թուրքիայում 2016-ի ռազմական հեղաշրջման փորձին մասնակցելու և Ֆեթուլլա Գյուլենի «կառույցի» անդամ լինելու մեղադրանքով շուրջ 320 մարդ ցմահ ազատազրկվել է:

Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-16-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ, որից հետո երկրում սկսվել են ձերբակալություններն ու պաշտոններից հեռացումները: Բացի այդ, 2016-ի հուլիսից Թուրքիայում «արտակարգ դրություն» է հայտարարվել, որը շարունակվում է մինչև այժմ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *